ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Շվեյցարական ռմբակոծիչները հարձակվել են չեխ պատգամավորների ինքնաթիռի վրա

Շվեյցարական ռմբակոծիչները հարձակվել են չեխ պատգամավորների ինքնաթիռի վրա
07.09.2016 | 10:16

Չեխ պատգամավորներին տեղափոխող ինքնաթիռը շվեյցարական ՌՕՈՒ-ի ուսումնական գրոհի թիրախ է դարձել: Երբ ինքնաթիռը Շվեյցարիայի օդային տարածքում էր, երկու F/A-18 Hornet կործանիչ է մոտեցել: Օդաչուները գործողություններ էին մշակում այն իրավիճակում, երբ շվեյցարական տարածքով թռչող օբյեկտը կասկածելի ակտիվություն է դրսևորում և դուրս չի գալիս կապի: Նրանք գրոհի նմանակում էին կատարել: Չեխ զինվորականները համաձայնություն էին տվել քաղաքական գործիչների տեղափոխող ինքնաթիռի մոտ զորավարժությունների անցկացմանը:

Pravo-ն գրում է, որ Շվեյցարիայի ՌՕՈՒ-ն իրավունք չունի նման զորաշարժեր իրականացնելու` սեփական ինքնաթիռներն ուսումնական նպատակներով օգտագործելով, երկրի օրենսդրությունն արգելում է նման պրակտիկան: Չի ճշտվում, թե միջադեպը Պրահայում որևէ հակազդեցություն է առաջացրել:

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ